Նանդիշ Սանդուն 2008 թվականից սկսեց նկարահանվել հնդկական արտադրության հեռուստասերիալներում, սակայն նրան մեծ ճանաչում բերեց <<Մերժվածը>> հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորել է գլխավոր կերպարներից մեկին՝ Վիր Սինգհ Բունդելլային, որի համար նա պարգևի արժանացավ:
2012 թվականին նա հրաժարվեց նկարահանվել վերոնշյալ հեռուստասերիալում և նրան փոխարինեց Վիկաս Բհալլան: Նանդիշ Սանդուն ասել է, որ նրա արտաքին տվյալները չեն համապատասխանում ավելի հասուն տարիքի տղամարդու կերպարը մարմնավորելու համար, քանի որ ֆիլմում իրադարձությունները ներկայացվում են 18 տարի անց: